00:00:00

Գերմանիայի կանցլերը չեղարկել է Թրամփի հետ նախատեսված հեռախոսազրույցը. պատճառը հայտնի է

22:41, 09 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

 

 

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չեղարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ չորեքշաբթի նախատեսված հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։

Ինչպես հաղորդվում է՝ կանցլերն այդ որոշումը կայացրել է, երբ Սպիտակ տան ղեկավարը հրապարակավ ողջունել է Գերմանիայի ծայրահեղ աջ ընդդիմադիր «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության հաղթանակը Սաքսոնիա-Անհալթում։

Մերցը բազմիցս դեմ է արտահայտվել «արտաքին միջամտությանը ներքին քաղաքական գործընթացներին, այդ թվում՝ ընտրությունների մեկնաբանություններին»:

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ գերմանացի պոպուլիստները վերելք են ապրում և մտադիր չեն հանդուրժել երկրում գործող միգրացիոն օրենքները:

«Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը հաղթել է Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասի Լանդթագի (խորհրդարանի) տարածաշրջանային ընտրությունում, որը տեղի է ունեցել կիրակի։ AfD-ն ստացել է ձայների 43,8%-ը՝ խորհրդարանում զբաղեցնելով 83 տեղից 39-ը։

Մինչդեռ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի Քրիստոնեա-դեմոկրատական ​​միությունը (CDU) ստացել էր ձայների ընդամենը 17,2%-ը՝ կորցնելով իր աջակցության գրեթե կեսը, և Լանդթագում ապահովել 15 տեղ։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր