Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն առաջիկայում չունի։
«Մենք շարունակում ենք մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ»,- լրագրողներին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը։
Խանդանյանի խոսքով՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների օրակարգը լայն է, շատ հարցեր կան քննարկելու։