00:00:00

Նիկոլ Փաշինյանը ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին

15:26, 08 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:
 
Խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը նախ մանրամասներ է ներկայացրել «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» գործունեության վերաբերյալ: Մասնավորապես՝ նշվել է, որ ակումբը Հայաստանում գործունեություն ծավալող շրջանավարտների մասնագիտական հարթակ է և միավորում է Օքսֆորդի համալսարանում կրթություն ստացած անձանց, որոնք ներկայացնում են բիզնեսի, ֆինանսների, տեխնոլոգիաների, հանրային քաղաքականության և մասնագիտական ծառայությունների ոլորտները։
 
Վարչապետին են ներկայացվել աշխարհի առաջատար 50 համալսարանների հայ շրջանավարտների գլոբալ ցանցի ձևավորման ու նրանց ներուժի ներգրավման, տաղանդավոր երիտասարդների աջակցման հիմնադրամի ձևավորման, հոկտեմբերին Երևանում նախատեսվող «Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով»–ի կազմակերպմանը վերաբերող նախաձեռնությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր