00:00:00

Ռուբեն Մխիթարյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

11:03, 08 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ռուբեն Մխիթարյանին, այս մասինասված է Ազգային Ժողովի կայքում:

Նշվում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 138-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ռուբեն Մխիթարյանին:

 Նշենք, որ ՔՊ-ն արդեն երկու անգամ մերժել է Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրած  «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուներին: Այս պաշոտոնում «Ուժեղ Հայաստան»-ն առաջադրել է Իրինա Յոլյանի և Դավիթ Ղազինյանի թեկնածությունները, որոնց իշխող ուժը չի ընտրել: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր