00:00:00

Վրաց-ռուսական սահմանը բացվել է

20:21, 13 օգոստոս 2026 Հասարակություն

Վրաստանի իշխանությունները  վերաբացել են «Կազբեգի-Վերին  Լարս» սահմանային անցակետը՝ Դևդորակի կիրճում ջրհեղեղի վտանգի նվազումից հետո։ Այդ մասին Վրաստանի ՆԳ նախարարությունից են հայտնել։

Տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումը վերացվել է, սահմանային անցակետը գործում է բնականոն ռեժիմով, նշել են Վրաստանի ՆԳՆ-ից։

Ավելի վաղ վրացական կողմը հաղորդել էր, որ «Կազբեգի - Վերին Լարս» սահմանային անցակետը փակվել է՝ Դևդորակիի կիրճում ջրի մակարդակի բարձրացման պատճառով, մարդկանց անցակետից տարհանել էին՝ անվտանգության նորմերից ելնելով։

Նշենք, որ «Կազբեգի-Վերին Լարս»-ը միակ անցակետն է, որը կապում է Վրաստանը Ռուսաստանի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր