Ներքին գործերի նախարարության 112 Օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 11-ին՝ ժամը 22։32-ին, ահազանգ է ստացվել, որ Ձիթհանից սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներից բաղկացած երկու մարտական հաշվարկ։«Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին ¨ ուղեկցել անվտանգ տարածք։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-տեղեկացրին ՆԳՆ փրկարար ծառայությունից։