00:00:00

Իշխանությանը հաղթելու համար պետք չէ նմանվել նրան․ Դանիելյան

18:34, 12 օգոստոս 2026 Քաղաքականություն

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանն ընդգծում է՝ ընդդիմությունը իրական՝ գաղափարական ու սկզբունքային այլընտրանք պետք է առաջարկի հանրությանը։

«Երբեմն որոշ ընդդիմադիր շրջանակների խոսույթում այնքան «նիկոլիզմ» կա, որ բնական հարց է առաջանում․ եթե քաղաքական մոտեցումները, հատկապես ազգային հարցերի շուրջ, գրեթե նույնական են իշխանության մոտեցումներին, ապա ո՞րն է առաջարկվող այլընտրանքը։

Քաղաքական այլընտրանքը միայն այլ անուն կամ դեմք չէ․ այն առաջին հերթին այլ գաղափարախոսություն, արժեհամակարգ և քաղաքական ուղղություն է։

Եթե ընդդիմությունը հասարակությանը խոստանում է վաղը իրականացնել այն, ինչ իշխանությունն արդեն իրականացնում է այսօր, ընտրողը տրամաբանորեն նախընտրում է բնօրինակը, ոչ թե դրա պատճենը։

Իշխանությանը հաղթելու համար պետք է ոչ թե նմանվել նրան, այլ առաջարկել հստակ և սկզբունքային այլընտրանք»,- նշել է Հենրիխ Դանիելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր