Հարցաքննությունը կիրականացվի հաջորդ դատական նիստին՝ տեսակապի միջոցով։
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի գործով դատական նիստը։ Այսօր նախատեսված էր գործով վկա Ռոզալյա Աբգարյանի հարցաքննությունը, սակայն նրա առողջական խնդիրների պատճառով հարցաքննությունը չի կայացել։