00:00:00

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին ուղեկցող ոստիկանության պարեկային ծառայողն ազատվել է աշխատանքից. ՆԳՆ

16:50, 11 օգոստոս 2026 Քաղաքականություն

ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին ուղեկցող ոստիկանության պարեկային ծառայողն ազատվել է աշխատանքից: Այս մասին հայտնեցին ՆԳՆ-ից:

ՆԳՆ-ից մեր հարցին, թե ծառայողը ոստիկանությունից առհասարա՞կ է ազատվել աշխատանքից, թե ուղարկել են կադրերի ռեզերվ հրաժարվեցին պատասխանել,  ուղղորդելով  մյուս հարցերի վերաբերյալ, դիմել Քննչական կոմիտե:

Ավելի վաղ հայտնել էինք, որ   հուլիսի 24-ին իր տան մոտ ծեծի է ենթարկվել Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը, վերջինս տեղափոխվել էր հիվանդանոց:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթով հինգ մեղադրյալ կա, այդ թվում՝ Աբովյան համայնքի ՔՊ-ական ավագանու անդամ Նաիրի Հակոբյանը։ Վերջիններս մեղադրվում են Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):
 
Ավելի ուշ Ավետ Կոնջորյանին ևս մեղադրանք առաջադրվեց` խուլիգանություն կատարելու հատկանիշներով, քանի որ ինչպես հետո պարզվեց` իրեն ծեծի ենթարկելուց առաջ Կոնջորյանը իր մեքենայով շրջել է Նաիրի Հակոբյանի տան շուրջ և հայհոյանքներ է հնչեցրել վերջինիս հասցեին, ինչը լսել էին Հակոբյանի կինն ու անչափահաս դուստրը: Տարածվել էր նաև տեսանյութ, որտեղ երևում է, որ պարեկային ծառայության մեքենան կարծես թե ուղեկցում է Կոնջորյանին: 

ՆԳՆ խոսնակը հայտնել էր, որ ծառայողական քննություն է ընթանում և կպարզվի հանագամանքները, քանի որ տեսանյութում պարզ երևում է մեքենայի համարները, ինչպես նաև բորտի համարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր