00:00:00

Խաղահրապարակում հայտնաբերված նորածնի կյանքին վտանգ չի սպառնում

12:42, 11 օգոստոս 2026 Հասարակություն

Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի խաղահրապարակում երեկ հայտնաբերված նորածնի կյանքին վտանգ չի սպառնում։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեխան CPAP- սարքի միջոցով է  շնչում։ Առողջական վիճակը բավարար է։ 

Ավելի վաղ ՆԳՆ-ից մանրամասնել էին․

«Օգոստոսի 10-ին՝ ժամը 20։43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։

Ահազանգը փոխանցվել է ՆԳՆ քրեական և համայնքային ոստիկաններին ու շտապօգնության ծառայությանը։

Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Այս պահին նրա վիճակը գնահատվում է բավարար։

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումները բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր