Դոնթի բանաձևով հաշվարկման հիման վրա 12 մշտական հանձնաշողովներից 8-ի նախագահ կառաջարկի ՔՊ-ն, 3-ինը՝ «Ուժեղ Հայաստանը», 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունը։
ՔՊ-ն ընտրեց Պաշտպանության և անվտանգության, պետական-իրավական հարցերի, Արտաքին հարաբերությունների, Տնտեսական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերով, Առողջապահության հարցերով, Աշխատանքի և բարեկեցության հարցերով, ինչպես նաև տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախագահությունները։
«Ուժեղ Հայաստանը»՝ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերով, Եվրոպական ինտոգրման հարցերով մշտական հանձնաժողովների նախագահությունը։
«Հայաստան» խմբակությունն ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը։
ԱԺ փոխնախագահների պաշտոնում «Ուժեղ Հայաստանն» ընտրեց Պաշտպանության և անվտանգության հարցերով, Տնտեսական հարցերով, Մարդու իրավունքների, Եվրասիական և տարածաշրջանային հարցերով մշտական հանձնաժողովները։
«Հայաստան» խմբակցությունն ընտրեց Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։
ՔՊ-ն փոխնախագահության համար ընտրեց ֆինանսավարկային և բյուջետային հարցերով, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերով, Եվրոպական ինտոգրման, արտաքին հարցերով, կրթության, գիտության հարցերով, առողջապահության, ինչպես նաև աշխաըանքի և բարեկեցության հարցերով մշտական հանձնաժողովները։