00:00:00

Ադրբեջանը փոխարինում է Հայաստանին ռուսական պարենային շուկայում. ադրբեջանական ԶԼՄ-ներ

14:52, 10 օգոստոս 2026 Քաղաքականություն

Ադրբեջանցի արտադրողներն ու արտահանողները ամրապնդում են իրենց դիրքերը ռուսական պարենային շուկայում՝ Հայաստանից մի շարք ապրանքների մատակարարումների կրճատման ֆոնին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ շուկայի որոշ հատվածներ աստիճանաբար զբաղեցնում են ադրբեջանական ընկերությունները։

Ըստ այդ երկրի լրատվամիջոցների՝ ամենաէական աճն արձանագրվում է գյուղատնտեսության ոլորտում։ Ադրբեջանը Ռուսաստան է արտահանել 136 հազար տոննա լոլիկ՝ 164 մլն դոլար ընդհանուր արժեքով։ Զգալիորեն աճել են նաև ադրբեջանական մրգերի մատակարարումները։ Հունիս–հուլիս ամիսներին կորիզավոր մրգերի արտահանումից ստացված եկամուտը գերազանցել է 40 մլն դոլարը։ Խնձորի արտահանման ծավալը կազմել է 48 հազար տոննա՝ 39 մլն դոլար ընդհանուր արժեքով։

Ադրբեջանն ավելացրել է նաև Ռուսաստան ձկան և ծովամթերքի մատակարարումները։ 2026 թվականի սկզբից դրանց ծավալն աճել է 43 տոկոսով։

Հայկական հյութերի, հանքային ջրի և նեկտարների մատակարարումների կրճատումից հետո ադրբեջանական արտադրողներն ավելի ակտիվորեն սկսել են զբաղեցնել ռուսական շուկայի այս հատվածը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր