00:00:00

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին Ազգային օրվա առիթով

18:56, 09 օգոստոս 2026 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ և ֆինանսների նախարար Լոուրենս Վոնգին՝ Ազգային օրվա առիթով:

Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության Ազգային օրվա առիթով։

Հայաստանը բարձր է գնահատում Սինգապուրի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ հիմնված մեր ժողովուրդների միջև առկա փոխադարձ համակրանքի և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։

Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ փոխշահավետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առաջիկայում կկարողանանք որակական նոր ազդակ հաղորդել Հայաստան-Սինգապուր միջպետական հարաբերություններին՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Սինգապուրի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և շարունակական առաջընթաց»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր