Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Թրամփը «բարձր է գնահատել» Ալիևի դերը խաղաղ կարգավորման գործում։
«Գոհունակությամբ ընդգծվել է, որ անցած տարվա ընթացքում տարածաշրջանում ապահովվել են խաղաղությունն ու կայունությունը, և չի եղել որևէ միջադեպ, որը կարող էր խաթարել տարածաշրջանում խաղաղությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Թրամփը Ալիևին հրավիրել է G20-ին:
Հիշեցնենք, որ զրույցը տեղի է ունեցել ԱՄՆ, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վաշինգտոնյան հանդիպման առաջին տարեդարձի օրը։
Ավելի վաղ հաղորդվել էր Թրամփի և Փաշինյանի հեռախոսազրույցի մասին, որը նույնպես տեղի էր ունեցել օգոստոսի 8-ին։