00:00:00

Սլովենիան աջակցում է ԵՄ-Հայաստան խորացող գործընկերությանը․ Կայզերը՝ Միրզոյանին

15:27, 08 օգոստոս 2026 Քաղաքականություն

 

 

Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նորանշանակ նախարար Տոնե Կայզերը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Այդ մասին տեղեկացել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Սլովենիան վճռականորեն աջակցում է Եվրոպական միության և Հայաստանի միջև խորացող գործընկերությանը։ Մենք պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ ավելի լայն տարածաշրջանում երկարատև խաղաղության, դիմակայունության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերում»,- ասված է Սլովենիայի ԱԳ նախարարի շնորհավորական ուղերձում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր