00:00:00

Միխայիլ Միշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին

19:37, 07 օգոստոս 2026 Քաղաքականություն

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին։

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը նշել է, որ դրանք կգործարկվեն Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի հաստատման շրջանակում։

Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում նա ընդգծել է, որ փաստաթուղթը կոչված է պաշտպանելու ինչպես վաճառողների, այնպես էլ գնորդների շահերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բիզնեսի համար կգործեն միասնական, հստակ և հասկանալի կանոններ, իսկ քաղաքացիներին մարքեթփլեյսներում հասանելի կլինի ապրանքների ավելի լայն տեսականի», — ասել է կառավարության ղեկավարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր