00:00:00

Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Անդրանիկ Թևանյան

12:32, 07 օգոստոս 2026 Քաղաքականություն

Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու: Այս մասին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից գրել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանը բազմաթիվ նախապայմաններ է թելադրում Հայաստանին։ Քաղաքացի Նիկոլ Փ.-ն հլու-հնազանդ բավարարում է դրանք։

Այդ նախապայմաններից մեկը հնչեցվել է Փաշազադեի շուրթերից և վերաբերում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։

Այսօր Էջմիածնում տեղի կունենա խայտառակ դատավարություն՝ ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի և մեր հարգարժան մյուս հոգևորականների։ Իրականում դա «դատավարություն» է ոչ միայն և ոչ այնքան մեր հոգևոր առաջնորդների, որքան մեր երկրի, մեր եկեղեցու և մեր ինքնության դեմ։

Կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին անպայման մասնակցել այդ «դատավարությանը»՝ այդպիսով սատարելով մեր արժեքներին և մերժելով Փաշազադեի կամակատարներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր