00:00:00

ՀՀ-ի համար ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցության խորացումն առաջնահերթություն է․ Փաշինյան

10:06, 07 օգոստոս 2026 Քաղաքականություն

Հայաստանի համար ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցության խորացումը շարունակում է արտաքին քաղաքական և տնտեսական առաջնահերթություններից մեկը մնալ։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։

«Երևանը հանդես է գալիս ի պաշտպանություն այն սկզբունքների, որոնք դրված են ԵԱՏՄ-ի հիմքում: Այդ մոտեցումը կարտացոլվի նաև նոր կառավարության ծրագրում»,- հավելել է նա։

«Կազմակերպության հիմնարար սկզբունքներից է ապրանքների, ծառայությունների, աշխատուժի ազատ տեղաշարժը: Ցավոք, այդ սկզբունքները գործնականում լիարժեքորեն չեն իրագործվում։ Առանձին սահմանափակումները և վարչական գործողությունները շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությունը՝ նվազեցնելով բիզնեսի վարման պայմանների կանխատեսելիությունը և ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությունը»,- հայտարարել է Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր