00:00:00

Ծովինար Թադևոսյանը պարգևատրել է ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած ծառայողներին

23:08, 06 օգոստոս 2026 Հասարակություն

 

 

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը 2026 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքներով ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար մի շարք քրեակատարողական ծառայողների պարգևատրել է «10 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշաններով, հուշանվերներով և պատվոգրերով:
 
Շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով պարգևատրված ծառայողներին՝ Ծովինար Թադևոսյանը նշել է, որ Ծառայության կիսամյակի ամփոփմամբ արձանագրված դրական փոփոխությունները մի շարք ուղղություններով գերազանցում են նախորդ կիսամյակի արդյունքներին, և այդ ամենի հետևում կանգնած են պետականամետ, բարեխիղճ աշխատակիցները: Ծառայության պետը շեշտադրել է, որ վերջիններս իրենց բարձր պատասխանատվությամբ և բարեվարք օրինակով այլ աշխատակիցների շրջանում կձևավորեն պատասխանատու, գիտակցված վերաբերմունք աշխատանքի, պետության և պետական ծառայության առաքելության նկատմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր