Ռուսաստանը կարող է իր քաղաքացիներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան, եթե Հայաստանում շարունակվեն երրորդ երկրների պահանջով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները։ Այս մասին ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Նրա խոսքով՝ եթե նման գործելակերպը շարունակվի, Մոսկվան ստիպված կլինի իր քաղաքացիներին զգուշացնել Հայաստան այցելելու հնարավոր ռիսկերի մասին և խորհուրդ տալ զերծ մնալ նման ուղևորություններից։