00:00:00

Ազատություն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին

19:23, 06 օգոստոս 2026 Քաղաքականություն

Ընդդիմադիր գործիչ Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվի նախաձեռնած շինծու «դատավարությանը»։ Աբրահամյանը նշել է․

«Ադրբեջանի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, որը մեծ պատժաչափեր էր սահմանել Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ:

Իր հեռախոսազանգով Բաքվի բանտում գտնվող Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ընդհանուր գծերով նկարագրել է տեղի ունեցող կրկեսի ողջ էությունն ու խախտումների շղթան, որի պայմաններում այլ որոշում չէր էլ ակնկալվում:

Իշխանյանն ընդգծել էր, որ իրենց ելույթները ոչ միայն չեն լուսաբանվում, այլև դատավարության ընթացքում դատարանն անհարկի, ապօրինաբար ընդհատել կամ կիսատ է թողել դրանք:

Վերջինիս փոխանցմամբ՝ Բաքվի դատարանում մեր հայրենակիցները պաշտպանել են հայ ժողովրդի անցյալն ու ներկան, թույլ չեն տվել հարված հասցնել մեր ազգային արժանապատվությանն ու համազգային շահերին:

Ազատություն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր