00:00:00

Պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք

17:44, 06 օգոստոս 2026 Հասարակություն

Օրերս համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում, որտեղ երևում էր, թե ինչպես է «Նիվայի» վարորդը անկանոն մեքենան վարում՝ ստեղծելով իրական վտանգ եթևեկության մյուս մասնակիցների համար։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը։

Օտարերկրյա համարանիշերով մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր