00:00:00

Փաշինյանը հանձնարարել է լրամշակել կառավարության ծրագրի նախագիծը

20:34, 05 օգոստոս 2026 Քաղաքականություն

Կառավարության մամուլի ծառայությունից հաղորդագրություն են տարածել․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ծրագրի առաջնահերթություններին, տարբեր ուղղություններով ակնկալվող արդյունքային ցուցանիշներին, նախատեսվող միջոցառումներին և այլ հարցերի։

Քննարկման ընթացքում գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել առաջարկություններով և դիտարկումներով։

Վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետում լրամշակել նախագիծը, որը Կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի Ազգային ժողով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր