ՀՀ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ՀՀ Ազգային ժողովի իններորդ գումարման պատգամավորներին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության իր գործընկերներին և ԱԺ նոր նախագահությանը՝ պաշտոններում ընտրվելու կապակցությամբ։
«Մաղթում եմ արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի բարօրության»,- գրել է Սիմոնյանը։