Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։
«Մենք անհամբեր սպասում ենք մեր համատեղ աշխատանքի շարունակմանը՝ ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու և մեր արդյունավետ երկկողմ համագործակցությունը առաջ մղելու համար»,- նշված է գերատեսչության X-ի հարթակում։