00:00:00

Արտերկրում ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների համար կհատկացվի 1 միլիոն ԱՄՆ դոլար

15:02, 05 օգոստոս 2026 Հասարակություն

Կառավարության օգոստոսի 6-ի օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու մասին չզեկուցվող հարցն է։

Օտարերկրյա պետություններում գործող 51 ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում նախատեսվում է իրականացնել լայնամասշտաբ միջոցառումներ, որոնց ծախսերը, նախնական հաշվարկով, կկազմեն մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլար:

Սկզբում առաջարկվում էր այդ գումարի մի մասը հատկացնել պետական բյուջեի պահուստային ֆոնդից, սակայն ֆինանսների նախարարության առաջարկով նախագիծը փոխվել է։ Գումարը վերցվում է այն ծրագրից, որը նախատեսված էր Մերձավոր Արևելքից ՀՀ քաղաքացիների վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման համար։
Պատճառաբանությունն այն է, որ այդ ծրագրով նախատեսվածից զգալիորեն ավելի քիչ գումար է ծախսվել՝ շուրջ 140 մլն դրամ, քանի որ դիմումների թիվը և վճարումների չափը նախապես հնարավոր չէր ճշգրիտ կանխատեսել։ Վերը նշված մեկ միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի տարբերությունը ևս կփոխհատուցվի ՀՀ ԱԳ նախարարության միջոցներից:

Հասմիկ Սարգսյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր