00:00:00

Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

14:21, 04 օգոստոս 2026 Քաղաքականություն

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 4-ին խորհրդակցություն է անցկացրել ՀՀ բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի, ինչպես նաև դրա զորային փորձարկման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Այդ մասին Սուրեն Պապիկյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

ՀՀ բանակի նոր համազգեստը ներկայացվել էր մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայացած զորահանդեսի ժամանակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր