00:00:00

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

11:22, 04 օգոստոս 2026 Քաղաքականություն

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Անդրեյ Սիբիհան այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավորում եմ Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։Նախարար Միրզոյանին մաղթում եմ հաջողություններ իր լավ աշխատանքը շարունակելու և Հայաստանի ժողովրդին ծառայելու գործում։

Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը ՝ Ուկրաինա-Հայաստան հարաբերությունների հետագա ամրապնդման, երկկողմ երկխոսության խորացման և մեր տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու կայունության խթանելու համար»,- գրել է Սիբիհան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր