Հայփոստի կառավարումը 2020թ.-ից անցել է կառավարությանը, և այս 7 տարիների ընթացքում Հայփոստը արձանագրել է մոտ 4 մլրդ դրամի վնաս։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Ընդհանրապես, ընկերությունը վնաս է արձանագրում, երբ ավելի շատ ծախս է անում, քան եկամուտ է ստանում։ Օրինակ, տալիս է բարձր աշխատավարձ, գործուղումներ է իրակացնում, բայց չի կարողանում բիզնեսը զարգացնել։
Իսկ ի՞նչ է լինում, երբ ընկերությունը վնաս է ունենում։ Կամ սնանկանում է, կամ էլ հիմնադիրը նոր ներդրում է կատարում, որ պարտքերը փակի։
Եվ ահա, 2024թ. կառավարության որոշմամբ, Հայփոստի կապիտալը համալրվել է մոտ 2 մլրդ դրամով պետական բյուջեի հաշվին։
Այդ 2 մլրդով մարդիկ էլի աշխատավարձ են ստացել և շարունակում են վնասով աշխատել սպասելով պետական բյուջեից նոր ֆինանսավորման։
Բայց կարող էին չէ՞ այս 7 տարիների ընթացքում Հայփոստը հանձնել։ Չեն արել»,-գրել է նա։