00:00:00

NYT․ Իրանին կասկածում են ԱՄՆ ջրամատակարարման համակարգերի դեմ կիբեռհարձակումների շարքի մեջ

22:48, 01 օգոստոս 2026 Հասարակություն

Իրանը համարվում է գլխավոր կասկածյալը մի շարք կիբեռհարձակումների գործով, որոնք ազդել են առնվազն ԱՄՆ յոթ նահանգների ջրամատակարարման համակարգերի վրա, հայտնել է The New York Times-ը՝ հղում կատարելով դաշնային պաշտոնյաներին։

Հարձակումների աղբյուրը պաշտոնապես դեռ չի հաստատվել։ Պարբերականի տվյալներով՝ հետաքննությունը շարունակվում է, սակայն ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ հարձակումների հետևում կարող են կանգնած լինել Իրանի հետ կապված հաքերային խմբերը։

Հարձակումների են ենթարկվել ավելի քան 30 ջրամատակարարման համակարգեր, այդ թվում՝ Մինեսոթա նահանգում, որտեղ խնդիրներ են արձանագրվել կիրակի և երկուշաբթի օրերին։ Կիբեռմիջադեպերի մասին հայտնել են նաև Միչիգանի իշխանությունները։

Իրանի նկատմամբ կասկածներն ուժեղացել են այն բանից հետո, երբ ավելի վաղ ամերիկյան անվտանգության ծառայությունները նախազգուշացրել էին իրանցի հաքերների գործունեության մասին՝ ուղղված կարևոր ենթակառուցվածքային օբյեկտների դեմ։ ՀԴԲ-ն, ԱՄՆ Կիբեռանվտանգության և ենթակառուցվածքների պաշտպանության գործակալությունը (CISA) և այլ գերատեսչություններ համատեղ ծանուցման մեջ հայտնել են, որ Իրանի հետ կապված խմբերը թիրախավորում են ջրամատակարարման և կեղտաջրերի մաքրման համակարգերը, ինչպես նաև ռազմավարական նշանակության այլ օբյեկտներ։

Մինեսոթայի Բրահամ քաղաքի ղեկավար Նեյթ Ջորջը հայտնել է, որ ՀԴԲ-ն «գրեթե վստահ է», որ հարձակման հետևում կանգնած են իրանցի հաքերները, սակայն առայժմ պատրաստ չէ դա հրապարակայնորեն հաստատել։

Wired ամսագիրը նույնպես հայտնել է, որ ստացել է կիբեռանվտանգության մասնագետների ներքին փաստաթուղթ, որտեղ նշվում է, որ հարձակումների մեթոդները հիշեցնում են Իրանի հետ կապված խմբերի գործողությունները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Մինեսոթայում տեղի ունեցած կիբեռհարձակումները, հայտնել է, որ դրանց պատասխանատվությունը կապված է նահանգի իշխանությունների, ներառյալ դեմոկրատ նահանգապետ Թիմ Ուոլցի գործողությունների հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր