00:00:00

Երևան-Երասխ ճանապարհին փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում՝ կանխելով հնարավոր վտանգը

11:01, 01 օգոստոս 2026 Հասարակություն

Հուլիսի 28-ին ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի հանձնարարականով ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության կողմից Երևան-Երասխ ավտոճանապարհի 83-84-րդ կմ-երին իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։

Միջոցառման նպատակն էր կանխարգելել քարաթափման հնարավոր վտանգը և ապահովել ճանապարհահատվածում երթևեկության անվտանգությունը։ Կիրառելով մասնագիտացված տեխնիկական միջոցներ՝ փրկարարական ուժերը ճանապարհամերձ վտանգավոր լանջից հեռացրել են մոտ 5 խմ ծավալով քարային զանգված։

Աշխատանքներին ներգրավվել են ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները։ Անվտանգության ապահովման և երթևեկության կանոնակարգման հարցում աջակցություն են ցուցաբերել Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները, իսկ գործընթացի տեխնիկական աջակացությունը ապահովել են «Արարատ Ճանշին» ՍՊԸ-ի մասնագետները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր