00:00:00

Ի՞նչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին

08:47, 01 օգոստոս 2026 Հասարակություն

Երևանում օգոստոսի 1-ին և 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 1-5-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 1-2-ի և 5-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին` հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Օգոստոսի 1-5-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր