Արևմուտքն Ուկրաինային «ռետինով ջնջում է» երկրի երեսից, «Գվարդեյսկ» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Ուկրաինան Արևմուտքի ձեռքին ընդամենը գործիք է՝ Ռուսաստանի դեմ պայքարելու համար։
«Ուկրաինային այսօր պարզապես ռետինով ջնջում են երկրի երեսից՝ օգտագործելով Ռուսաստանի դեմ, որպեսզի սլավոններ չլինեն, չլինեն եղբայրական ժողովուրդներ՝ ռուսների հետ, բելառուսների հետ, մյուսների հետ, և լինի միայն հավերժ բաց մի վերք»,- իր ելույթում ասել է Զախարովան։