00:00:00

Հայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն կամ խարդախnւթյուն. Իվետա Տոնոյան

20:44, 27 հուլիս 2026 Քաղաքականություն

Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մոտ տեղի ունեցած ակցիայի հիմնական նպատակը մեկն էր՝ բարձրաձայնել մեր խոր մտահոգությունը Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և հստակ ընդգծել, որ երկու խարդախ և սուտ մատնություն իրականացրած իրանցի գործարարների գործողությունները չեն կարող և չպետք է որևէ կերպ ստվերեն հայ-իրանական դարավոր բարեկամությունը։ Այս մասին գրել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։


«Յուրաքանչյուր երկրում, ցավոք, կարող են հանդիպել անբարեխիղճ և խարդախ մարդիկ։ Սակայն անթույլատրելի է, երբ նման անձանց պատճառով վտանգված են երկու բարեկամ ժողովուրդների միջև ձևավորված տնտեսական, մշակութային և մարդկային ամուր կապերը։

Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ իր գործունեությամբ նպաստել է հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը՝ մշտապես կարևորելով երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումն ու բարեկամության խորացումը։

Սա է մեր սկզբունքային դիրքորոշումը, որի շրջանակներում այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նամակը փոխանցեցինք Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Խալիլ Շիրղոլամիին՝ վստահ լինելով, որ հայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն կամ խարդախություն»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր