Հրազդանի Մեծ կամրջի (Կիևյան կամուրջ) հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Փոխանցել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Աշխատանքների արդյունավետ ընթացքի շնորհիվ՝ կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ։
Աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով՝ շաբաթը 7 օր, 2 հերթափոխով (08:00-ից 20:00՝ 1 ժամ ընդմիջմամբ)։