00:00:00

Արյունատվության նախաձեռնությանը ևս 2 բուժկենտրոն է միացել. ԱՆ

16:50, 20 հուլիս 2026 Հասարակություն

Արյան կամավոր և անհատույց դոնորության գաղափարը շարունակում է միավորել բուժհաստատություններին՝ ձևավորելով փոխադարձ աջակցության և մարդասիրության շղթա։ Արյունատվության նախաձեռնությանը ևս երկու բժշկական կենտրոն է միացել: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Մարտունու բժշկական կենտրոնը էստաֆետը ստացել է Քաջարանի բժշկական կենտրոնից և փոխանցել ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն։

Յուրաքանչյուր նոր միացած բուժհաստատություն ևս մեկ կարևոր քայլ է դեպի կամավոր և անհատույց արյունատվության մշակույթի ամրապնդում և անվտանգ արյան պաշարների ապահովում։

Դարձի՛ր դոնոր, փրկի՛ր կյանքեր»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր