Երեկ՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ բնակավայրի ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող գետը քաղաքացի է ընկել։
Շիրակամուտ բնակավայրի մոտակայքում ջրասուզակ Վահե Մելքոնյանը մոտ 1 ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո գետից դուրս է բերել ջրահեղձ եղած 43-ամյա տղամարդու մարմինը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ջրահեղձ եղած քաղաքացին Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Վաչագան Հ․-ն է։
Հիշեցնենք, որ նույն օրը որոնողական աշխատանքների արդյունքում մոտ 6 մ խորությունից դուրս է բերվել նաև մեկ այլ քաղաքացու դի։ Ահազանգ էր ստացվել, որ Գողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվում:
Մոտ 4 մ բարձրությունից նետվել էր ջուրը և խեղդվել։