00:00:00

Բաքվի դատարանում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների կեղծ գործերով շինծու դատավարությունը

20:43, 30 հունիս 2026 Քաղաքականություն

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքների քննությունը:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ինչպես նաև Դավիթ Ալահվերդյանի, Մելիքսեթ Փաշայանի ՛՛պաշտպանները՛՛ ՛՛խնդրել են դատարանին բեկանել փետրվարի 5-ի դատարանի վճիռն ու իրենց պաշտպանյալների նկատմամբ արդարացման դատավճիռներ կայացնել՛՛։

Նշվում է նաև, որ դրանից հետո կեղծ դատական նիստն ընդմիջվել է, որպեսզի ՛՛մեղադրյալներն՛՛ իրենց ՛՛պաշտպանների՛՛ հետ փակ, գաղտնի հանդիպումներ անցկացնելու հնարավորություն ունենան։

Ինչպես հաղորդվում է՝ Իշխանյանը նախ միջնորդություն է ներկայացրել՝ դատարանին խնդրելով քրեական գործի նյութերին կցել իր կողմից պատրաստված վերաքննիչ բողոքի և դիմումի կրկնօրինակները: Նա նաև նշել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքին։ Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի և Մադաթ Բաբայանի ՛՛պաշտպանները՛՛ փոխվել են, քանի որ նրանց փաստաբանները չէին կարողացել մասնակցել նիստին առողջական խնդիրների պատճառով։

Հաջորդ շինծու դատավարությունը տեղի կունենա հուլիսի 3-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր