00:00:00

Ադրբեջանը 2020թ․ նոյեմբերից ի վեր Հայաստանին է հանձնել ավելի քան 2000 զինծառայողի մարմին. Մամեդով

13:35, 30 հունիս 2026 Քաղաքականություն

Ադրբեջանը միշտ առաջնորդվել է հումանիզմի սկզբունքներով և հայտարարել է, որ անհետ կորած անձանց հարցի լուծումը Հարավային Կովկասում խաղաղության և վստահության ամրապնդման գործընթացի կարևոր մասն է կազմում։

Report-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաքվում անհետ կորած անձանց հարցին նվիրված միջազգային համաժողովում հայտարարել է ռազմագերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով պետական ​​հանձնաժողովի անդամ, փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։

«Անհետ կորած անձանց հարցի լուծումը պահանջում է բոլոր կողմերի համատեղ ջանքերը և թափանցիկ համագործակցությունը։ Անհետ կորած անձի յուրաքանչյուր ընտանիք ապրում է իր սեփական ողբերգությունը։ Ադրբեջանն այս խնդրին բախվում է ավելի քան 30 տարի։ Անհետ կորած անձանց հարցը համաշխարհային մարդասիրական օրակարգի առաջնահերթություններից է», – ասել է Մամեդովը։

Նա նաև նշել է, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանը հանձնել է մարտադաշտում հայտնաբերված ավելի քան 2000 հայ զինծառայողների մարմինները։

«Մեր զինվորականները այս որոնումները կատարել են դժվար եղանակային պայմաններում և ականապատման բարձր սպառնալիքի պայմաններում», – հավելել է փոխնախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր