ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անահիտ Ավանեսյանը մեկնելու է Թուրքիա։ Որոշումը կից․
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1.Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ
Ավանեսյանին 2026 թվականի հուլիսի 1-2-ը գործուղել Թուրքիայի Հանրապետություն
(Ստամբուլ)՝ «Երկրաշարժերի առողջապահական ազդեցության նվազեցմանն ուղղված
առողջապահական համակարգերի պատրաստվածություն և արձագանքում»
խորագրով նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով։
2. Անահիտ Ավանեսյանի` Թուրքիայի Հանրապետություն գործուղման
օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի
պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի` Թուրքիայի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
2
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝
գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Թուրքիայի
Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի
N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ