Հայաստանից որևէ ազդանշան չի եղել Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ։ Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Գիտեք, հայկական կողմից դեռևս նման ազդանշաններ չեն ստացվել։ Ավելին, հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ Երևանը չի քննարկում Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի փակման հարցը», - ասել է Գալուզին։