00:00:00

Իրանը հանդիպում է խնդրել ԱՄՆ-ի հետ, այն կկայանա երեքշաբթի օրը Դոհայում․ Թրամփ

16:42, 29 հունիս 2026 Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը հանդիպում է խնդրել Միացյալ Նահանգների հետ, որը, նրա խոսքով, կկայանա երեքշաբթի օրը Կատարի մայրաքաղաք Դոհայում։

«Իրանը հանդիպում է խնդրել։ Այն կկայանա վաղը Դոհայում»,- գրել է Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում։

Ավելի վաղ «NewsNation» հեռուստաալիքը, հղում անելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել էր, որ մի քանի օր տևած փոխադարձ գրոհներից հետո Միացյալ Նահանգներն ու Իրանը պայմանավորվել են ձեռնպահ մնալ հետագա հարվածներից, ընդ որում՝ բանակցությունները կշարունակվեն առաջիկա օրերին։

Պաշտոնյայի խոսքով՝ տեխնիկական խորհրդակցությունները պետք է շարունակվեն փոխըմբռնման հուշագրի բոլոր ուղղություններով, իսկ նավերը կկարողանան ազատորեն տեղաշարժվել Հորմուզի նեղուցով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր