Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ։ Իսպանացի մասնագետն արդեն բուժում է ստանում։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտնում Խոակին Կապարոսին՝ մաղթելով ուժ, տոկունություն և շուտափույթ ապաքինում։
«Վստահ ենք, որ նրա ուժեղ կամքն ու մարտական բնավորությունը կօգնեն հաղթահարել այս փորձությունը»,- ասվում է ՀՖՖ հաղորդագրությունում։