00:00:00

Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները. Ազիզյան

21:14, 20 հունիս 2026 Հասարակություն

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնել է, որ հունիսի 20-ին օդի առավելագույն ջերմաստիճանները ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի օդերևութաբանական կայաններում կազմել են՝

📍 Արարատ +38.3°C
📍 Արմավիր +37.8°C
📍 Ուրցաձոր +37.0°C
📍 Արտաշատ +36.8°C
📍 Երևան (Ագրոօդերևութաբանական կայան) +36.5°C
📍 Երևան («Աերոլոգիական կայան) +35.0°C
📍 Աշտարակ +35.0°C

«Այսպիսով, Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները»,-նշել է Ազիզյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր