Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը զգուշացնում է.
«Ուլտրամանուշակագույն ճառագայթները հատկապես արևոտ օրերին կարող են ունենալ մի շարք բացասական հետևանքներ մարդու առողջության վրա։ Դրանք հատկապես վտանգավոր են, երբ մարդը երկար ժամանակ է գտնվում արևի ուղիղ ճառագայթների տակ՝ առանց պատշաճ պաշտպանության։
Ուլտրամանուշակագայուն ճառագայթները կարող են պատճառ լինել արևահարության, մաշկի քաղցկեղի առաջացման։ Կարող են մաշկի վրա առաջացնել բշտիկներ, քոր, կարող է լինել այտուցվածություն։
Հիշեցում.
Խուսափե՛ք արևի ճառագայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում: ՈՒՄ ճառագայթման ինտենսիվությունն այս ժամերին առավելագունն է
Հագուստ
Ցանկալի է կրել բարակ, բաց գույնի, երկարաթև հագուստ: Անպայման կրել գլխարկ, ցանկալի է լայնեզր:
Օգտագործե՛ք արևապաշտպան քսուկ:
Կրե՛ք արևային ակնոց։
Օգտագործե՛ք հնարավորինս շատ ջուր։
Նախապատվությունը տվեք դյուրամարս սննդամթերքին, խուսափեք կծու, թթու օգտագործելուց»։