00:00:00

Փամբակ գետում 13-ամյա աղջնակին դեռ չեն գտել․ որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը

22:44, 18 հունիս 2026 Հասարակություն

Այսօր առավոտյան ժամը 08։00-ից սկսվել է Վանաձոր քաղաքի Փամբակ գետում 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բավականին դժվար ու վտանգավոր աշխատանքներն այսօր՝ ժամը 21։00-ին, մթության պատճառով դադարեցվել են։ Որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղը՝ հունիսի 19-ին, ժամը 08։00-ին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օրեր առաջ ահազանգ էր ստացվել, որ 7-ամյա և 13-ամյա քույրերը ընկել են Փամբակ գետը, հունիսի 17-ին ջրասուզակը գտել էր 7-ամյա աղջնակի մարմինը, 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր