00:00:00

«Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ն խախտել է Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները. ՍԱՏՄ

13:07, 10 հունիս 2026 Հասարակություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Տաշիր) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

հատակի և պատերի մակերևույթների որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտությամբ մաքրվող և ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,

առաստաղի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, և առաստաղից կամ այդպիսի մակերևույթներից մասնիկների թափվելու հնարավորությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր