«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը վաղ առավոտից հայտնում է ընտրատեղամասերում արձանագրած տարաբնույթ մի շարք ենթադրյալ խատումների մասին։ Կազմակերպության հաղորդմամբ՝
Թիվ 23/41 տեղամասում ժամը 10։00-ի դրությամբ կուտակում է։
Թիվ 8/14 ընտրատեղամասում բաց քվեարկության դեպք է գրանցվել։
Թիվ 3/13 ընտրատեղամասում քվեատուփը տեղադրված է եղել անմիջապես մուտքի դռան դիմաց, իսկ նույն տեղամասում արձանագրվել է նաև բաց քվեարկության դեպք։
Թիվ 8/9 ընտրատեղամասում խախտվել է քվեարկության գաղտնիության սկզբունքը, իսկ թիվ 10/1 ընտրատեղամասում տեղադրված են եղել քարոզչական պաստառներ, ինչը կարող է հակասել ընտրական օրենսդրության պահանջներին։
Թիվ 23/42 ընտրատեղամասում իրականացվել է քվեարկության ընթացքի նկարահանում։
Գորիսի 34/03 ընտրատեղամասում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը, ըստ իրենց տվյալների, օգնության կարիք ունեցող ընտրողին ուղղորդել է 3-րդ համարի քվեաթերթիկը դնել տրցակի տակ։
«Արդար Քվե»-ն ահազանգում է՝ դիտորդական առաքելության ներկայացուցիչների իրավունքների ոտնահարման մասին։ Ըստ հաղորդման՝ դիտորդներին թույլ չի տրվել մասնակցել տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերին, և նրանց հորդորել են ներկայանալ միայն ժամը 08:00-ից հետո։