00:00:00

Խաբեություն է, երբ մարդը չի գնում ընտրության, հետո պահանջում է, որ իր կյանքը բարելավվի. Բագրատ Սրբազան

09:58, 07 հունիս 2026 Քաղաքականություն

«Ուզում եմ կոչ անել, խնդրել, պահանջել, որպեսզի մարդիկ անպայմանորեն գնան ընտրության։ Որևէ ընտրություն, հատկապես սա յուրաքանչյուրի պատասխանատվություն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց տնային կալանքում գտնվող Բագրատ Սրբազանը։

 Նա այսօր իր քաղաքացիական պարտքը կատարելու համար կմեկնի Իջևան։

Սրբազանի խոսքով, խաբեություն է, կեղծավորություն, երբ մարդը չի գնում ընտրության, պատասխանատվությունը չի դնում այս գործընթացի մեջ, հետո ուրիշից պահանջում է, որ իր կյանքը բարելավվի ու բարեփոխվի։

«Ով չի գնալու ընտրության, պատճառ է դառնում, որ իր կյանքը դառնա այնպիսին, որը ոչ թե ինքն է պատկերացնում, այլ ուրիշները։ Ջրբաժան հանգրվան է մեր կյանքում, թող գնան ընտրության ու ստանձնեն պատասխանատվություն, ոչ միայն իրավունքը կիրառեն»,-ասաց Սրբազանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր