«Մեր իրավիճակային կենտրոնը բոլոր ահազանգերով, մամուլում հրապարակվող խնդիրներով զվաղվում է»,- ասուլիսում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նա նշեց, որ ԿԸՀ-ում քվեարկության օրը գործում է իրավիճակային կենտրոն, բոլոր ահազանգերի, մամուլում հրապարկումների հետքերով գնում են, խնդիրները կարգավորում։
«Չի կարող լինել խնդիր, որը չլուծվի։ Մի քանի տեղամասերից ահազանգեր ենք ստացել տեխնիկական խնդիրների մասին։ Օրինակ, տեխնիկական սարքը տպագրում է կտրոնը, որի վրա ընտրողի համարն է, բայց տպագիր ցուցակում այլ համար է։ Հանձնարարել ենք նման դեպքերում ընտրողը ցուցակում իր անվան դիմաց ստորագրի»։
Նա նշեց, որ քվեարկության ընթացքում չի թույլատրվում օգտագործել գրիչ, դրա կարիքն էլ չկա. «Եթե որևէ նշում լինի ծրարի, քվեաթերթիկի վրա, անվավեր է համարվելու»։